News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք պատրաստ են բանավեճի թե՛ միասին, թե՛ առանձին թեկնածուների հետ, մենք ընդունում ենք այդ հայտը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց  ՀՀ արդարադատության նախարար, Երեւանի ավագանու ընտրություններին «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։

«Մենք պատրաստ ենք բանավիճել տետ–ա–տետ, լրագրողի միջնորդությամբ, ցանկացած ձեւաչափով պատրաստ ենք բանավեճի թեկնածուների հետ»,–նշեց նա։

Քաղաքապետի թեկնածուն, այնուամենայնիվ, շեշտեց՝ եթե «լինեն թեկնածուներ, որոնք կխուսափեն բանավեճից, մենք իրենց վատ դրության մեջ չենք դնելու, չենք օգտագործելու որպես հակաքարոզչություն, առավելության հասնելու միջոց»։

Հարցին՝ ինչո՞ւ պետք է երեւանցին ընտրի Արտակ Զեյնալյանին, նա կատակեց. «Բա ո՞ւմ ընտրի»։

Ապա Զեյնալյանը հավելեց, որ իրենք առաջարկում են կառավարման տարբերվող ձեւ, որով մի քանի տասնամյակ հետո կարելի է հասնել երանելի վիճակի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին հրավիրեց բանավեճի առանց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որին Մարությանը պատասխանել է, որ կբանավիճի բոլոր թեկնածուների հետ միասին, ոչ մեկին առավելություն չտալով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ