News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու ընտրությունները չափազանց քաղաքականացված են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ Երեւանի ավագանու ընտրությունները բավականին հետաքրքիր են։ Մի կողմից՝ «Իմ քայլը» դաշինքը չունի հատուկ պատճառ իր հաղթանակի հարցում կասկածելու համար, ինչի մասին են վկայում սոցհարցումների արդյունքները։  Բացի այդ, փորձագետի կարծիքով,  էյֆորիան դեռեւս չի անցել. «Այսպիսի պայմաններում կարելի է մտածել, որ նախընտրական քարոզարշավը հանգիստ կլինի, սակայն այն չափազանց քաղաքականացված է։ Կոշտ հռետորաբանություն եւ կոշտ դիմակայություն է առկա»,–նշեց Իսկանդարյանը։

Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ արտաքին պատճառների բացակայության պայմաններում առանձին դաշինքներ հայտարարվում են թշնամիներ. «Իշխանությունը զգում է, որ ունի էլեկտորալ ռեսուրս»։

Փորձագետը չի բացառել հավանականությունը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հաջորդ տարվա գարնանը անցկացնելու պարագայում գործող իշխանությունը մեծամասնությունը ստանալու շանս կստանա։

Մեկնաբանելով «Ելք» դաշինքի ներսում առաջացած ճեղքը՝ նա նկատել է, որ դաշինքը մեկանգամյա մեխանիզմ է խորհրդարանում ձայներ հավաքելու համար. ««Ելք»–ը երբեք առանձնապես միասնություն չի դրսեւորել։ Բացի այդ, հնարավոր չէ գալ իշխանության եւ չվիճել։ Հեղափոխությունը խժռում է իր զավակներին։ Մեր դեպքում դա արագ է զարգանում»,–ասաց նա՝ հավելելով, որ ավագանու ընտրություններից հետո փոփոխություններ կարող են լինել կոալիցիայի ու կաբինետի հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ