News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անկախ նախկին նախագահների նկատմամբ հասարակության վերաբերմունքից, նրանք հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նրա խոսքով, կառավարությունը շարունակում է նախկին նախագահներին փոխհատուցել օրենքով սահմանված ծախսերը, այդ թվում՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանինը։

Աղաջանյանը բացառել է, որ կառավարության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող անդամներն ատելության քարոզ կամ հակաքարոզչություն իրականացնեն. «Կառավարության անդամներն ազատ են իրենց քաղաքական հայացքներում եւ որեւէ սահմանափակում չկա»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ