News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայկական քոլեջներում կներդրվի օրգանական գյուղատնտեսության վարման մոդուլային ուսուցում:

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի կրթության նախարարության եւ Ավստրիայի Զարգացման գործակալության կողմից, Եմ-ից ֆինանսավորվող «Օրգանական գյուղատնտեսության խթանման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում ներկայացվեցին մասնագիտական կրթության համակարգում օրգանական գյուղատնտեսության սկզբունքների մոդուլը եւ օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ ձեռնարկները:

«Համոզված եմ, որ օրգանական գյուղատնտեսության վարման մոդուլային ուսուցումը կնպաստի Հայաստանում մրցունակ գյուղատնտեսական հատվածի զարգացմանը, որակյալ մասնագետների վերապատրաստմանը, ինչպես նաեւ Հայաստանի ագրո արտադրանքի արտահանման ավելացմանը եւ նոր շուկաներ մուտք գործելուն», - ասաց միջոցառմանը ներկա Հայաստանում ԵՄ դեսպան Պետր Սվիտալսկին:

«Մոդուլային ուսուցման շնորհիվ ուսանողները խորը գիտելիքներ կստանան օրգանական գյուղատնտեսության վարման, արտադրության տեխնոլոգիաների եւ ապրանքային պիտակավորման մասին: Վստահ եմ, որ այս ծրագիրը ուսանողներին հնարավորություն կընձեռի ծրագրել կարիերայի եւ մասնագիտական աճը Հայաստանի համար նոր եւ արդիական ոլորտում», - իր հերթին նշեց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նաեւ նշեց, որ ուսանողները կկարողանան շարունակել ուսումը Վիեննայի համալսարաններում:

Գյուղատնտեսության նախարարի խորհրդական Աշոտ Գրիգորյանի խոսքով, օրգանական գյուղատնտեսությունը հնարավորություն է տալիս առավելագույն օգուտ ստանալ սահմանափակ ռեսուրսների, քիչ ցանքատարածությունների դեպքում եւ հատկապես կարեւոր է փոքր ֆերմերային տնտեսությունների համար:

Ավստրիական բանկի «Օրգանական գյուղատնտեսության խթանման նախաձեռնություն» ծրագրի ղեկավարը, իր հերթին, ասաց, որ այս ծրագրի բյուջեն կազմում է 3,3 մլն եվրո:

Ծրագրի շրջանակներում 45 ֆերմերներին տրամադրվել է 1 մլն եվրո չափով ֆինանսավորում: Ընդհանուր առմամբ, ծրագրի արդյունքում Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերների թիվը հասնում է 80-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ