News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պոռնոաստղ Սթորմի Դենիելսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ սեքսն իր կյանքում ամենաքիչ տպավորիչն է եղել։ The Guardian-ը տեղեկացնում է, որ այդ մասին նա գրել է իր գրքում, որը կհրատարակվի հոկտեմբերի սկզբին։

Սթորմի Դենիելսը պնդում է, որ մոտ 10 տարի առաջ ինքը սիրավեպ է ունեցել Թրամփի հետ, եւ դա հենց այն ժամանակ էր, երբ նրա կինը՝ Մելանին որդի էր ունեցել։ Այս պատմության շուրջ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Թրամփի փաստաբանը 130 հազար դոլար է տվել նրան՝ նախընտրական շրջանում լռելու համար։ Թրամփն ինքը հերքում է, որ քնել է պոռնոաստղի հետ։

Իր «Full Disclosure» գրքում Դենիելսը մանրամասն նկարագրում է Թրամփի մարմինը՝ նրան համեմատելով վիդեոխաղի հերոս Mario Kart-ի հետ։

Նա հաստատում է, որ Թրամփի հետ իր կապը սկսվել է 2006թ․ գոլֆի մրցումների ժամանակ, երբ նրա թիկնապահներից մեկն իրեն հրավիրել էր ընթրելու բիզնես-մագնատի հետ, եւ իրենք սեռական հարաբերություններ են ունեցել հենց Թրամփի պենտհաուսում։

Դենիելսը նաեւ ասել է, որ Թրամփի հետ կապ պահպանելով՝ ինքն ակնկալել է նրա միջոցով հայտնվել «The Apprentice» ռեալիթի-շոուում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ