News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի գիտնականներն առաջ են քաշել իտալացի նկարիչ Միքելանջելո Մերիզիի, որը համաշխարհային պատյմության մեջ է հայտնվել Կարավաջո անունով (1571-1610), մահվան նոր վարկածը: Մեծ վարպետն, ըստ Միջերկրածովյան տարածաշրջանի Մարսելի ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի աշխատակիցների ուսումնասիրության, մահացել է ոսկե ստաֆիլոկոկից առաջացած հիվանդությունից: Հետազոտության արդյունքները հրապարակել է AFP-ն:

 «Կարավաջոն Հռոմից փախավ այն բանից հետո, երբ փողոցային ծեծկռտուքի բռնկման ժամանակ մարդու սպանեց: Դրանից 4 տարի անց՝ 1610-ին, անհայտ հանգամանքներում Տոսկանայում նա մահացավ», -կարծում են հետազոտողները:

 Մարսելցի գիտնականների եւ իտալացի մարդաբանների եւ միկրոկենսաբան Ջուզեպպե Կոռալիայի համագործակցության շնորհիվ  ինստիտուտի տնօրինության տակ են հայտնվել նկարչի ատամները, որոնք մանրակրկիտ անալիզի են ենթարկվել:

Հետազոտողները ուսումնասիրել Կարավաջոյի ատամների պուլպան՝ հարուստ արյունատար անոթներով: «ԴՆԹ անալիզի երեք մեթոդները համադրելով` մահվան պատճառը պարզվել է. դա ոսկե ստաֆիլոկոկն է», - ասում են գիտնականները: Նրանց կարծիքով, Կարավաջոն մահացել է  սեպսիսի հետեւանքով, որը առաջացել է կռվի ժամանակ ստացված վնասվածքից:

Անալիզի մանրամասները կհրապարակվեն The Lancet բժշկական ամսագրում: Ավելի վաղ մի շարք գիտնականներ կարծիք էին հայտնել, որ Կավարաջոն մահացել է մալարիայից: Այլ հետազոտողներ կարծում էին, որ նկարիչը սպանվել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կարավաջոն XVII դարի եվրոպական գեղանկարչության ռեֆորմատոր է համարվում: Նա ստեղծել է նոր գեղարվեստական համակարգ, որը կոչվում է «կարավաջիզմ»: Նրա նկարներում կան շրջապատող կյանքից բազմաթիվ մոտիվներ եւ հերոսներ, ինչի համար էլ նա համարվում է գեղանկարչության  մեջ ռեալիզմի հիմնադիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ