News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Զալցբուրգում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եվրոպացիներին կոչ է արել Brexit-ի հարցով բանակցություններում զիջումների գնալ: «Երբ Մեծ Բրիտանիան իր դիրքորոշումը կատարելագործեց, լավ արդյունք ստանալու համար Եվրամիությունը դրանից հետո պետք է նույնն անի»,- նշել է նա Die Welt պարբերականում հրապարակված հոդվածում, փոխանցում է DW-ն: 

Նա շեշտել է, որ ազատ առեւտրի ստեղծման բանակցություններում Բրյուսելն ու ԵՄ անդամները պետք է Լոնդոնին այնպես վերաբերվեն, ինչպես երրորդ երկրներին:

Մեյն իր հոդվածում հանդես է եկել սեփական առաջարկի պաշտպանությամբ այն մասին, որ ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ապագա ազատ առեւտրի գոտին տարածվի միայն ապրանքների վրա, այլ ոչ թե նաեւ ծառայությունների: «Այս հարցում ԵՄ առարկությունները չեն համապատասխանում առեւտրի մասին այլ բանակցությունների իրողություններին»,- կարծում է նա:

Մեյը փորձել է հերքել Եվրամիության այն փաստարկը, որ իր երկիրը, պնդելով ծառայությունների անկախ հատվածի մասին, փորձում է խափանել մրցակցությունը: Ներկայիս ծրագրերի համաձայն՝ ԵՄ տարածքում ծառայություններ մատուցելիս բրիտանական ընկերությունները պետք է հետեւեն նույն հրահանգներին, ինչ եւ եվրոպական ընկերությունները:

Բրիտանացի վարչապետը հաստատել է, որ բացասական վերաբերմունք կա Հյուսիսային Իռլանդիայի եւ Բրիտանիայի մնացյալ հատվածի միջեւ մաքսային սահմանի տեղակայման հանդեպ: «Ոչ մի պետություն չի կարող պահանջել մաքսային սահման տեղակայել Միացյալ Թագավորության հատվածների միջեւ, սրան չէր համաձայնի համանման վիճակում հայտնված եւ ոչ մի այլ երկիր»,- նշել է Թերեզա Մեյը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ