News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հարավկորեացուն, ով կառավարում էր իր դրոնը Վատիկանի վրա, հրամայվել է լքել Իտալիայի տարածքը՝ տեղեկացնում է AFP-ն։

Ոստկանությունը ձերբակալել է 25-ամյա  տղամարդուն այն բանից հետո, երբ նրա դրոնը անցել է Վատիկանի Via della Conciliazione գլխավոր փողոցի վրայով, որը տանում է դեպի Սուրբ Պետրոսի հրապարակ, որտեղ Պապը անցկացնում է կիրակնօրյա աղոթքը։

«Նրան հրամայվել է հեռանալ երկրից, իսկ նրա դրոնն ու տեսախցիկը առգրավվել են»,- ասվում է Հռոմի ոստիկանության հայտարարության մեջ։ ՀԱՀ-ի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել այս դեպքը։

Անվտանգությունից ելնելով՝ Հռոմի եւ նրա արվարձանների վրա արգելված է թռիչքներ կատարել, հատկապես՝ դրոնով։

Գործակալությունը հիշեցնում է, որ անցյալ տարի երկու ֆրանսիացի զբոսաշրջիկներ հռոմեական Կոլիզեյի վրա դրոն արձակելու համար տուգանվել էին 3000 դոլարով, իսկ նրանց սարքավորումները առգրավվել եւ ոչնչացվել էին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ