News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կառավարության դիմաց բողոքող արծվաշենցիների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իջավ տարբեր բողոքներով Կառավարություն եկած քաղաքացիներին։Կառավարություն եկած քաղաքացիներին։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ վարչապետը հորդորեց բոլորին ուղարկել իրենց նամակներ, որոնց համապատասխան կարգով ընթացք կտրվի։

«Կրակ էլ դառնամ, ձեր բոլոր նամակները չեմ կարա կարդամ։ Դրա համար իմ օգնականներ են ստանում դրանք։ Ես չեմ կարող ձեզ խոստանալ, որ ձեր խնդիրները 1 օրում կամ 1 շաբաթում կլուծվեն, ամեն ինչ կուսումնասիրվի եւ օրենքով համապատասխան ընթացք կտրվի»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ քաղաքացիները տարբեր բողոքներ ունեին։ Այստեղ էին Եղեգնուտ համայնքի բնակիչները, որոնք բողոքում էին Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի գործողությունների դեմ եւ պահանջում իրենց համայնքի նախկին ղեկավարի վերադարձը։ Բացի դրանից, քաղաքացիներ կային, որոնք բողոքում են իրավապահ մարմինների աշխատանքից։

 

 

Տպել
Ամենաշատ