News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեզ պարբերաբար տեղեկություններ են հասնում այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր՝ իրենց թեկնածուներով, Էջմիածնում արդեն թաքնված քարոզարշավ են իրականացնում, մասնավորապես՝ ինչ-որ կանայք այցելում են մարդկանց բնակարաններ, տալիս հստակ անուն, քարոզում ընտրել այդ թեկնածուին եւ այլն: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկին դեռ բավական ժամանակ կա, եւ հիմա քարոզարշավ իրականացնելը խստիվ արգելվում է:

Օրենքը խախտելը, ընտրակեղծարարություն անելը, այդ թվում՝ ընտրակաշառք բաժանելը, տարիներ շարունակ եղել են այդ քաղաքական ուժերի գործելաոճը, ինչը անթույլատրելի է նոր իրողությունների պայմաններում եւ խիստ դատապարտելի:

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Նման արատավոր եւ հին Հայաստանին բնորոշ երեւույթները կանխելու եւ մեղավորներին պատժելու համար անհրաժեշտ է ձեր համագործակցությունը քաղաքային իշխանությունների հետ:

Մենք հորդորում ենք ցանկացած նման երեւույթի առկայության դեպքում դիմել ուղիղ ինձ: Ահազանգած քաղաքացիների գաղտնիությունը երաշխավորվում է»:

Հիշեցնենք, որ Էջմիածնում քաղաքապետի ընտրությունները տեղիօ են ունենալու հոկտեմբերի 21-ին:

Տպել
Ամենաշատ