News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 7-12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ֆրանկոֆոն ավանը հանդես է գալու մեկ միասնական 240 քմ մակերես ունեցող տաղավարով, որտեղ ներկայացված է լինելու Հայաստանի ողջ գունապնակն իր մարզային բաղադրիչով։ Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում ֆրանկոֆոն ավանին նվիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հանդիպման ընթացքում ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչներին տեղեկացվել է, որ հոկտեմբերի 7-12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ֆրանկոֆոն ավանը հանդես է գալու մեկ միասնական 240 քմ մակերես ունեցող տաղավարով, որտեղ ներկայացված է լինելու Հայաստանի ողջ գունապնակն իր մարզային բաղադրիչով։ Յուրաքանչյուր մարզ ներկայանալու է սեփական կոլորիտային յուրհատկությամբ եւ կենցաղ-մշակութային առանձնահատկությամբ՝ ցուցադրելով իր մրցակցային առավելություններն ու բովանդակային հայեցակարգը։

Մարզպետարանների պատասխանատուների առջեւ խնդիր է դրվել ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ մարզային հնարավորություններն ու ներուժը որակյալ եւ լավագույնս կազմակերպված ներկայացնելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Partner news