News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ զԶրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը ազգի միասնականության զորացման գործում: Ընդգծվել է, որ, անկախ տարբեր պայմաններից եւ կրոնական հայացքներից,  աշխարհասփյուռ հայորդիների հոգում եւ գիտակցության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես ընկալվել է իբրեւ երաշխավոր ազգային ինքնության պահպանման եւ հարատեւման:

Հանդիպմանը խոսվել է նաեւ հոգեւոր զարթոնքի եւ Հայաստանում ու Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդության հետ տարվող աշխատանքների մասին:

Տպել
Ամենաշատ