News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ջրային պաշարների կոմիտեին կից Տեխնիկական խորհրդի կազմավորումը պատահական չէր, քանի որ դրա համար կային մի քանի լուրջ պատճառներ։ Սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Ինեսա Գաբայանը։

Այսպես, Գաբայանի խոսքերով, նշված խորհրդի ձեւավորումը պայմանավորված է եղել հիդրոտեխնիկական շինությունների բարդությամբ եւ դրանց կառուցվածքների լրջությամբ։ «Անհրաժեշտ է ապահովել դրանց պատշաճ անվտանգությունը, եւ դրա համար ստեղծվել է տվյալ խորհուրդը՝ որի կազմում են փորձագետներ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ»,- պարզաբանեց Գաբայանը։

Սակայն, այս խորհուրդը, ինչպես հայտնեց կոմիտեի նախագահը, առկա հարցերի քննարկման համար վերջին անգամ հավաքվել է 2004թ․։

Հարկ է նշել, որ այսքան տարիներ անգործության մատնված կոմիտեի հերթական ժողովը տեղի ունեցավ միայն այս տարի՝ երկու շաբաթ առաջ։ Ընդ որում՝ այսօր կայացել է եւս մեկ ժողով, որի ընթացքում քննարկվել են ջրամբարների անվտանգության եւ հետագա գործունեության հետ կապված տեխնիկական հարցեր, ինչպես նաեւ՝ Սեւանից հերթական ջրառը կատարելու հետ կապված հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ