News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Գերմանացիների կեսից ավելին (56 տոկոս) հանդես է գալիս Գերմանիայի կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժարականի օգտին, հայտնում է  Bild–ը՝ վկայակոչելով Insa սոցիոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները։

Միաժամանակ գերմանացիների համարյա կեսը կողմ է հանդես եկել արտահերթ ընտրություններ անցկացնելուն, դեմ միայն 29 տոկոսն է եղել։ Ամեն 4–րդը (24 տոկոս) ցանկացել է, որ Մերկելը վերընտրվի կառավարության ղեկավարի պաշտոնում, փոխանցում է DW–ն։  

Սրա հետ մեկտեղ ARD մեդիաընկերության պատվերով Infratest dimap սոցիոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված Deutschlandtrend հերթական հարցման արդյունքներով գերմանացի ընտրողներն ավելի քիչ են վստահում իշխող «մեծ կոալիցիային» ՔԴՄ/ՔՍՄ եւ ԳՍԴԿ կազմով։

Արտահերթ ընտրությունների դեպքում այս կուսակցությունները կստանային ձայների միայն 45 տոկոսը։ Ընդ որում, ՔԴՄ/ՔՍՄ–ն կհավաքեր 28 տոկոս, որն վատթարագույն արդյունքն է ARD-Deutschlandtrend–ի կողմից հարցումների անցկացման պահից՝ 1997 թվականից ի վեր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ