News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վերջապես 23 տարի անց ստացվեց ունենալ քարոզարշավ, ոչ թե պայմանավորվածությունների իրականացում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Երեւանի կենտրոնում քարոզարշավի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

«Իրական քարոզարշավ էր, որտեղ բոլոր քաղաքական ուժերը հավասար պայմաններում պայքարում էին ամեն քվեի համար: Բոլորին տրված էր հավասար պայմաններ, բոլորն ունեին հավասար հնարավորություն թե հեռուստատեսության, թե մամուլի առումով, խոսքի ազատությունը կար, ես շատ դրական եմ գնահատում»,-ասաց նա:

Մարությանը նշեց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճ է կազմակերպվել քաղաքապետի թեկնածուների միջեւ, որը կհեռարձակվի այսօր երեկոյան. «Սկզբից կար պայմանավորվածություն, որ բոլորը պետք է գան, բայց հետո որոշ մասնակիցներ հրաժարվեցին: Այնուամենայնիվ բանավեճը կայացել է: Ցավում եմ, իհարկե, որ մարդիկ ասում են՝ եկեք անենք, եւ պահը գալիս է, ասում են՝ վայ, գիտեք ինչ կա, չենք գալիս»:

Հիշեցնենք, որ 12 թեկնածուներից բանավեճին չեն մասնակցել «Ժողովրդավարական ուղի» կուսակցության թեկնածու Մանուել Գասպարյանը (նրա մայրն է մահացել) եւ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս  հայտարարել է, որ նման ձեւաչափով բանավեճ կազմակերպելը նպատակահարմար չէ: Նաիրա Զոհրաբյանն իր հերթին բանավեճի է հրավիրել Հայկ Մարությանին, սակայն վերջինս արձագանքել է, որ չի ցանկանում նախապատվություն տալ թեկնածուներից մեկին եւ մեկի հետ գնալ բանավեճի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ