News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի դատարանը մասամբ բավարարել է Սինայի թերակղզում A321 օդանավի կործանման հետեւանքով զոհվածների հարազատների հայցը: Դատարանը որոշել է «Կոգալիմավիա» ավիաընկերությունից, որը չվերթներ էր իրականացնում Metrojet ապրանքանիշի ներքո, ավելի քան 32 մլն ռուբլի բռնագանձել, հաղորդում է Վեդոմոստին:

Դատարանի որոշմամբ՝ զոհվածների ավելի քան 20 հարազատների, որոնք ավիաաղետի հետեւանքով զրկվել են տան միակ կերակրողից, ամսական ընդհանուր շուրջ 350 հազար ռուբլու չափով վճարում է սահմանել: Նրանցից յուրաքանչյուր մինչեւ կյանքի վերջ 4.000-ից մինչեւ 30.000 ռուբլի կստանա: Տասնյակ հայցորդների փոխհատուցման հայցը դատարանը մերժել է:

2015 թվականի աշնանը «Կոգալիմավիա»-ի՝ Շարմ ալ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող A321 օդանավը կործանվել է Սինայում: Օդանավում 224 մարդ կար. բոլորը զոհվել են:

Ռուսական հետաքննությունը որպես աղետի պատճառ նշել է ահաբեկչությունը: 2018 թվականի փետրվարին ընկերությունը սնանկ է ճանաչվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ