News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն ու Քալիֆորնիայի կոնգրեսական պատվիրակությունից նրա 8 գործընկերներ չորեքշաբթի նահանգապետ Ջերի Բրաունին նամակ են ուղարկել՝ հորդորելով ստորագրել Քալիֆորնիայի Սենատի 1597-րդ բանաձեւը։

Բանաձեւն արգելում է Քալիֆորնիայի պետական կենսաթոշակային համակարգի եւ Քալիֆորնիայի ուսուցիչների կենսաթոշակային համակարգի հանձնաժողովներին լրացուցիչ եւ նոր ներդրումներ անել ընկերություններում, որոնք պատկանում են Թուրքիայի կառավարությանը կամ վերահսկվում են դրա կողմից:

Փաստաթուղթը, որը ներկայացել է Քալոֆորնիայի վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանը, օգոստոսին ընդունվել է Քալիֆորնիայի վեհաժողովի եւ Սենատի կողմից: Նահանգապետ Բրաունը պետք է մինչեւ սեպտեմբերի վերջը ստորագրի այն՝ օրենքի ուժ հաղորդելու համար: Օրինագիծը ներկայացվել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական մերժմանն ի պատասխան:

«Մենք երախտապարտ ենք կոնգրեսական Շիֆին եւ իր գործընկերներին՝ 1597-րդ բանաձեւին իրենց աներկբա աջակցությունը ցուցաբերելու համար, եւ կոչ ենք անում նահանգապետ Բրաունին հետեւել Քալիֆորնիայի իր հազարավոր ընտրողների կոչերին, որոնցով նրան խնդրում են այս կարեւոր բանաձեւին օրինական ուժ հաղորդել: Թուրքիային չպետք է թույլատրվի շարունակել ցեղասպանության հերքման քարոզչությունը ֆինանսավորել Քալիֆորնիայի ներդրումների հաշվին, իսկ Քալիֆորնիայի հասարակական աշխատակիցները չպետք է ստիպված լինեն իրենց կենսաթոշակային ֆոնդը ներդնել բռնատիրական Թուրքիայի ռեժիմում»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը:

Կոնգրեսականները նամակում գրել են, որ այս բանաձեւը պատշաճ կերպով պատասխան է տալիս Թուրքիայի կողմից ցեղասպանության մերժման շարունակական քաղաքականությանը, ինչպես նաեւ մարդու իրավունքների ոտնահարմանն ու ՄԱԿ-ի շահերին հակասող քայլերին: Նամակում նաեւ նշվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոկրատ կառավարման, լրագրողների ձերբակալության եւ ԱՄՆ պետական շահերին հակասող քայլերի ձեռնարկման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ