News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հրապարակվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների վարկանիշը, որում 327 քաղաք է ներառվել: Վարկանիշի վերջին հորիզոնականներից մեկում՝ 270-րդ տեղում է հայտնվել նաեւ Երեւանը: Այս մասին գրում է Numbeo-ն:

Աշխարհի ամենավտանգավոր քաղաքը, պարզվում է, Հոնդուրասի Սան Պեդրո Սուլան է:

2018 թվականին հանցավորության ամենաբարձր մակարդակն ունեցող քաղաքների հնգյակում ներառվել են նաեւ Կարակասը (Վենեսուելա), Պորտ Մորսբին (Պապուա-Նոր Գվինեա), Ֆորտալեզան (Բրազիլիա) եւ Դուրբանը (ՀԱՀ):

Միաժամանակ, փորձագետներն աշխարհի ամենաանվտանգ քաղաքներ են անվանել Աբու Դաբին (ԱՄԷ), Դոհան (Կատար) եւ Բազելը (Շվեյցարիա):

Նշենք, որ Մոսկվան ամենավտանգավոր քաղաքների վարկանիշում հայտնվել է 144-րդ հորիզոնականում, Անկարան՝ 172, Բաքուն՝ 286, Թբիլիսին՝ 312-րդ տեղում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ