News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուս գործընկերների հետ հարաբերություններում ավելի պատեհ է օգտագործել «եղբայրներ» բառը, այլ ոչ թե «գործընկերներ» կամ «ընկերներ»: «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է Sputnik Բելառուսը:

«Մենք շատ սերտ կապեր ունենք բելառուսների հետ: Եկեք ասենք այն, ինչ կա: «Գործընկերներ» կամ «ընկերներ» բառերը չեն արտացոլում հարցի էությունը»,- նշել է դիվանագետը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները ծանր էին, բայց արդյունավետ:

Նա նաեւ չէր բացառել, որ Բելառուսը կարող է Ռուսաստանից 1 մլրդ դոլարի պարտքի վերաֆինանսավորման հասնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ