News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եթե լինի որեւէ ապացույց ոստիկանության գործողությունների ապօրինության, դա կքննարկվի, բայց ես կարծում եմ, որ ոստիկանության գործողությունները եղել են օրենքով սահմանված կարգով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի թիվ 133 մանկապարտեզում տեղակայված 8/16 ընտրատեղամասում քվեարկության մասնակցելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում տեղի ունեցած խուզարկությանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե պետք է պատժվեժն ԲՀԿ-ում ընտրակաշառք բաժանելու մասին սուտ մատնություն կատարողները, եւ արդյո՞ք ընտրություններից հետո պետք է մոռանալ այս լարվածությունը եւ սկսել նոր էջից, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ոչինչ չպետք է մոռանալ»:

NEWS.am-ի հարցին, թե ում նկատի ուներ վարչապետը, եր հայտարարում էր, թե որոշ ուժեր դեմ են խորհրդարանական ընտրություններին եւ «քուչեքում պայմանավորվում են ՀՀԿ-ի հետ», Փաշինյանը պատասխաբեց. «Ովքեր ասում էին, որ իրենք դեմ կլինեն խորհրդարանական ընտրություններին, կամ կարող է դեմ լինեն, կամ երեւի դեմ լինեն, կամ եթե էսպես լինի, դեմ կլինեն, իրենք էին իրենց հայտարարություններն արել»:

Նշենք, որ Փաշինյանը հետաձգել է իր այցը Միացյալ Նահանգներ, որ կարողանա մասնակցել Երեւանի ավագանու ընտրությունների: Նա այսօր աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով: Նա կհանդիպի նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, եւ կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

Խուզարկել են ԲՀԿ աջափնյակի գրասենյակը. Նաիրա Զոհրաբյանը պահանջում է Օսիպյանի հրաժարականը (վիդեո)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ