News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես քվեարկել եմ երեւանցիների եւ ապագա կանաչ ու բարեկարգ քաղաքի համար, հանուն մեր երեխաների եւ մեր ապագայի: Այս մասին սեպտեմբերի 23-ին թիվ 9/59 ընտրական տեղամասում քվեարկելուց հետո ասաց «Երեւանյան միություն» նախաձեռնությունից առաջադրված Երեւանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը:

Թարխանյանը հավելեց, որ քվեարկել է այն բանի օգտին, որ մայրաքաղաքի բնակիչների ապագան այնպիսին լինի, ինչպիսին իրենք այն պատկերացնում են:

«Ինձ թվում է՝ ներկայիս ընտրությունները շրջադարձային կդառնան ամբողջ հասարակության համար: Ես այս ընտրությունների հետ մեծ հույսեր եմ կապում, եւ անկախ այն հանգամանքից, թե ինչպես կանցնեն, համոզված եմ, որ երեւանյան համայնքը եւ մեր դաշինքը մեծ գործընթացներ են ակնկալում, որոնք բոլորս պարտավոր ենք իրականացնել հանուն մեր երեխաների ապագայի»,- ասաց Թարխանյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, եւ կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք, որոնց ընթացքում երեւանցիները կընտրեն մայրաքաղաքի ապագա քաղաքապետին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ