News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ֆլորենցիայում Palazzo Strozzi  թանգարում նկարչուհի Մարինա Աբրամովիչը հարձակման է ենթարկվել: Տղամարդը վազել է նկարչուհու մոտ եւ  հարվածել նրա  գլխին Աբրամովիչի պատկերով եւ իր հեղինակած նկարով, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին: Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին: Նա 51-ամյա Չեխիայի քաղաքացի է:

Թանգարանի տնօրեն Արտուրո Գալանսիոնի խոսքով, հարձակման հետեւանքով հայտնի սերբ նկարչուհի Աբրամովիչը չի տուժել: Տղամարդու ձերբակալությունը նկարահանվել է:

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նկարչուհին հեռանում էր ցուցահանդեսից: Նրա խոսքով, թանգարնում շատ մարդ կար, որոնք ցանկանում էին իր ստորագրությունը ստանալ կամ պարզապես շփվել եւ երբ տղամարդը մոտեցավ իրեն, նկարչուհին նրանից ոչ մի ագրեսիա չէր սպասում եւ ժպտաց նրան:

«Հանկարծակի նա կտրուկ հարվածեց նկարով, նկարը պատռվեց եւ ես հայտնվեցի շրջանակի մեջ: Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ», - պատմել է նկարչուհին: Դեպքից հետո նա տղամարդուն հարցրել է, թե ինչի համար նա այդպես վարվեց: Նա պատասխանել է, որ «հանուն արվեստի»: Ենթադրվում է, որ Աբրամովիչի նկարի հեղինակը հարձակվողն է:

Մարինա Աբրամովիչը, ով այժմ 71 տարեկան է, հայտնի է որպես պերֆորմանս ժանրում աշխատող նկարիչ:

Աբրամովիչը լայն ճանաչում է ձեռք բերել 1974 թվականին «Ռիթմ 0» նախագծից հետո: Նկարչուհին վեց ժամ շարունակ անշարժ  է մնացել լսարանի առջեւ եւ 72 պատրաստված առարկաների օգնությամբ թույլ տվել նրանց անել ինչ ցանկանում են:

Սկզբում նրան հանդեպ ուշադրություն եւ քնքշանք էին դրսեւորում, իսկ հետ սկսել են ագրեսիվ վերաբերվել, մասնավորապես, վարդի փշեր խրել մարմնի մեջ եւ կտրել հագուստը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ