News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Քուվեյթում տասնյակ գրողներ ու ակտիվիստներ փողոց են դուրս եկել՝ բողոքելով գրքերի արգելքի դեմ, հայտնում է AFP–ն։

Տեղի լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն»–ը եւ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճար»–ը հայտնվել են արգելված գրքերի սեւ ցուցակում, որում վերջին 5 տարիների ընթացքում ավելի քան 4000 գիրք է հայտնվել։  

Քուվեյթցի գրող Մեյս ալ Օտմանը հեղինակների սեւ ցուցակում է հայտնվել 2015 թվականին իր «Գորտնուկներ» վեպի հրապարակումից հետո մի կնոջ մասին, որին բռնաբարել են 1990-1991թթ. իրաքյան օկուպացիայի ժամանակ։

Քուվեյթում միջազգային գրքի տոնավաճառի նախօրեին բոլոր գրքերը նախօրոք կստուգվեն Գրաքննության կոմիտեի կողմից, որն աշխատում է 2006 թվականին ընդունված «Մամուլի եւ հրապարակումների մասին» օրենքի շրջանակներում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ