News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
USD
477.53
EUR
539.8
RUB
7.55
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանությունները հին անվադողերից արհեստական խութ ստեղծելու փորձը անհաջող են ճանաչել։ Ջրասույզները նախորդ շաբաթվանից հավաքում եւ աստիճանաբար ջրի մակերես են բարձրացնում հազարավոր հին անվադողեր, որոնք 80-ականներին հայտնվել են Միջերկրական ծովի հատակին, փոխանցում է BBC–ն։

Ծրագիրը կասեցնել ստիպված են եղել այն բանից հետո, երբ պարզվել է, որ անվադողերը մեծ վնաս են հասցնում՝ աղտոտելով շրջակա միջավայրը։

1980-ականներին տեղի իշխանությունները որոշել են ջրի տակ սուզել  25 հազար հին անվադողեր Կաննից ու Անտիբ քաղաքի միջեւ ափից մոտ 500 մետր հեռավորության վրա։

Փորձն իր առաջ 2 նպատակ էր դրել՝ խուսափել հին անպետք իրերից եւ ստեղծել նոր միջավայր ծովային ֆլորայի ու ֆաունայի համար։

Պարզվել է, որ ձկներն ու մյուս ծովային բնակիչները խուսափում են ջրասուզված անվադողերից, քանի որ բազմաթիվ թունավոր քիմիական նյութեր են զգում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել