News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Իրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է ՕՊԵԿ-ը քաղաքականացնելու մեջ: Այս մասին հայտարարել է ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Քազեմփուր Արդեբիլին՝ ամերիկյան CNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը մտադիր է նավթի գներն իջեցնել ՕՊԵԿ-ում տարաձայնությունների ճանապարհով, որպեսզի ապահովի իր շահերը, փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ՕՊԵԿ երկրներին կոչ էր արել նավթի գներն անհապաղ նվազեցնել եւ ծածկել Իրանից, Վենեսուելայից ու Լիբիայից նավթի մատակարարումների հնարավոր դեֆիցիտը:

«Ես կարծում եմ, որ ԱՄՆ գործողությունները կհանգեցնեն նավթի գների աճի»,- նշել է նա: Նրա տեսանկյամբ՝ եթե ամերիկացիները լռեն եւ Թրամփը դադարի Twitter-ում նման հաղորդագրություններ հրապարակել, ապա նավթի գները կնվազեն: Քազեմփուր Արդեբիլին հայտարարել է, որ Իրանը եւ ՕՊԵԿ մնացյալ անդամ երկրները չեն հանդուրժի Վաշինգթոնի քաղաքական ճնշումը:

ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչը Ալժիրում է գտնվում մասնակցելու համար ՕՊԵԿ+ նախարարական մոնիթորինգային կոմիտեի 10-րդ նիստին, որտեղ նախատեսվում է քննարկել նավթի շուկայում ընդհանուր վիճակը եւ մինչեւ 2018-ի վերջ երկրների կողմից իրենց պարտավորություններին հետեւելը, ինչպես նաեւ 2019-ից սկսած հետագա փոխգործակցության մոդելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը ակնկալում է ապրիլին նավթի շուկայում հավասարակշռության հասնել
«Մենք հուսով ենք, որ ապրիլին շուկան հավասարակշռված կլինի»․․․
WTI տեսակի նավթի գինը բարձրանում է
Նավթի համաշխարհային գները տատանվում են...
Վրաստանը մտադիր է գազ գնել Ռուսաստանից
Վրաստանի էկոնոմիկայի նախարարը չի բացառում, որ գազ կգնի Ռուսաստանից...
Պատրաստ ենք անել առավելագույնը՝ գազի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում Իրանի հետ համագործակցության համար. ՀՀ դեսպան
Ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը հավասարապես ազդում է Իրանի բոլոր գործընկեր երկրների վրա...
Նավթի համաշխարհային գներն աճում են
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ ապրիլյան մատակարարումներով աճել են 0,09 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 66,31 դոլարի…
ԵՄ-ում սպառվող էներգիայի արդեն 17.5 տոկոսը «կանաչ» ծագում ունի
Շվեդիայում սպառվող էներգիայի կեսից ավելին (54.5 տոկոս) վերականգնվող աղբյուրներից է...