News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ծաղկաձորում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» եւ «Արցախէներգո» ընկերությունների երկրորդ համատեղ սպարտակիադիան, որը նվիրված էր Հայաստանի եւ Արցախի անկախության տոներին (ֆոտոռեպորտաժ):

15 տարի անընդմեջ անցկացվող եւ արդեն ավանդական դարձած ՀԷՑ-ի սպարտակիադիան մեկ հարկի տակ էր հավաքել առաջին մեծության սպորտային աստղերի, տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաների նախագահների եւ ոլորտի ներկայացուցիչների: Ներկա էին, մասնավորապես, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, հայկական ֆուտբոլի լեգենդ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Խորեն Հովհաննիսյանը, Սիդնեյ-2000 Ամառային օլիմպիական խաղերի եւ 2005 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ծանրամարտիկ Արսեն Մելիքյանը, բազկամարտի աշխարհի չեմպիոն Արման Փիլոյանը, Սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի չեմպիոն Ֆելիքս Սարգսյանը եւ այլք: 

Սպարտակիադիայի շրջանակում երկու կազմակերպությունների գլխամասերի եւ մասնաճյուղերի աշխատակիցներն իրենց ուժերը փորձեցին շախմատի, վոլեյբոլի, նարդիի, սեղանի թենիսի, դարթսի, բադմինտոնի կանանց մրցաշարի, բիլիարդի եւ բազկամարտի մարզաձեւերում: Առաջատար տեղերը զբաղեցրին այն թիմերը, որոնց մասնակիցները տարբեր մարզաձեւերում զբաղեցրին առաջատար դիրքեր եւ ամենաշատ թիմային միավորները հավաքեցին:

Այսպես՝ թիմային արդյունքներով սպարտակիադիայում 4-րդ տեղը զբաղեցրեց ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղը», 3-րդ տեղը՝ ՀԷՑ-ի «Կենտրոն ՏՀՏ»-ն, 2-րդ տեղը՝ ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղը, 1-ին տեղը՝  ՀԷՑ-ի վարչական ապարատը: Ընդհանուր առմամբ, մրցույթներին մասնակցեցին ՀԷՑ եւ «Արցախէներգո» ընկերությունների 400 աշխատակիցներ:

Լրագրողների հետ զրույցում նախարար Լեւոն Վահրադյանը կարեւորեց սպորտի մասսայականացումը՝ որպես դեպի մեծ սպորտ եւ բարձրագույն նվաճումներ տանող ճանապարհ, եւ դրանում մեծ դերակատարություն ունեցող եւ կորպորատիվ մշակույթ դարձած սպորտային միջոցառումները:

Նրա խոսքով՝ մինչեւ նախարարի պաշտոնը զբաղեցնելն անընդմեջ մասնակցել է ՀԷՑ-ի կողմից կազմակերպվող սպատակիադիաներին եւ ամեն անգամ դրական լիցքեր ստացել այստեղ տիրող մթնոլորտից: 

«Պետությունը ողջունում է սպորտի մասսայականացումը, որը նպաստում է նաեւ սպորտային տուրիզմի զարգացմանը, քանի որ հիասքանչ Ծաղկաձորում ազատ հյուրանոցներ քիչ են: Նախարարությունը ողջունում է յուրաքանչյուր ձեւաչափ, որը նպաստում է սպորտի մասսայականացմանը, թեկուզ՝ կորպորատիվ տեսակը: Թող այս, չակերտավոր ասած, վարակով վարակվեն մնացած ընկերությունները: Բնականաբար՝ նախարարությունը չի կարող այս մասսայական միջոցառումից անմասն մնալ՝ ցուցաբերելով աջակցություն ֆեդերացիաների միջոցով, մարզչական, մրցավարական, մեթոդական, գույքային առումով»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ կորպորատիվ սպորտային մշակույթի եւ նմանատիպ միջոցառումների տարածումը հայկական ընկերություններում մշտական գործողություն է:

«Մենք միշտ հորդորում ենք, որ կազմակերպությունները՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, սպորտին ավելի մեծ ուշադրություն դարձնեն, քանի որ մարմնակրթությունը յուրաքանչյուրիս անհրաժեշտ է աշխատանքում. եթե մարմինը պատրաստ չէ աշխատանքային ծավալին, միանշանակ աշխատանքում կթերանաս»,- ասաց Լեւոն Վահրադյանը:

Նա հավելեց, որ նախարարության մասսայական սպորտի վարչությունն անցած տարվանից այլ ընկերությունների է հրավիրում՝ սպորտային միջոցառումներ անցկացնելու համար, եւ 2-3 խոշոր կազմակերպություններ համաձայնել են 2009 թվականից համագործակցել գերատեսչության հետ: «Գնդակը, այսպես ասած, իրենց դաշտում է»,- եզրափակեց նախարարը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն իր հերթին նշեց, որ սպարտակիադիան լավագույն շփման միջոցն է ՀԷՑ եւ «Արցախէներգո» ընկերությունների՝ տարբեր շրջաններում գտնվող մասնաճյուղերի աշխատակիցների համար, քանի որ առիթ է ընձեռում Արցախի եւ Հայաստանի տարբեր շրջաններից մարդկանց ծանոթանալ, շփվել եւ միմյանց հետ մրցել:

«Դա ավելացնում է կոլեկտիվի ներուժը, բացի այդ՝ մի քանի գեղեցիկ օր է պարգեւում»,- ասաց ընկերության գլխավոր տնօրենը: 

«Նման միջոցառումները նպաստում են երկու կառույցների միջեւ համագործակցությանը: Սա եւս մի հարթակ է՝ ճանաչելու մեկս մյուսին, ձեւավորելու ավելի լուրջ ընկերական եւ գործընկերային հարաբերություններ»,- իր հերթին նշեց «Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ իր ղեկավարած ընկերության աշխատակիցները, 2017 թվականին առաջին անգամ մասնակցելով սպարտակիադիային, ավելի են ձգտում ներգրավվել սպորտային մրցույթներում:

ՀԷՑ-ի արհեստակցական կազմակերպության նախագահ Արտեմ Մուրադյանն էլ պատմեց, որ ընկերությունը նմանատիպ միջոցառումների կազմակերպման 15 տարվա փորձ ունի. սկսել են շախմատից, հետո մրցույթները տարեցտարի համալրել նոր սպորտաձեւերով:

«Այս տարի առաջին անգամ անցկացվեց ինտելեկտուալ մրցաշարի փառատոն, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 14-16-ն Արցախում: Դրան մասնակցում էին 3-ական թիմեր ՀԷՑ-ից եւ «Արցախէներգո»-ից: 1-ին տեղը գրավել էր ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղը (Գյումրի), 2-րդ տեղը՝ ՀԷՑ-ի «Կենտրոն ՏՀՏ»-ն, 3-րդ տեղը՝ «Արցախէներգո»-ի 1-ին գլխամասի թիմը, 4-րդ տեղը՝ ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղը (Վանաձոր)»,- ասաց Արտեմ Մուրադյանը:

Նա նշեց, որ հաջորդ տարի, աշխատակիցների խնդրանքով, սպարտակիադիան համալրվելու է նաեւ բադմինտոնի զուգախաղով, որը մինչ այժմ անցկացվում էր միայն կանանց համար:

Աշխատակիցները նաեւ խնդրում են վերսկսել մինի-ֆուտբոլի առաջնությունը. ընկերությունն ուներ մինի-ֆուտբոլի լավ թիմ, որը մի քանի անգամ էներգետիկների միջազգային մրցաշարերում հաղթող է ճանաչվել: Մրցույթը նախ կանցկացվի մասնաճյուղերի, ապա՝ էներգահամակարգի մյուս կազմակերպությունների միջեւ:

«Երկու կոլեկտիվների միջեւ հաղթողներ եւ պարտվողներ չկան. հաղթում ենք բոլորս, քանի որ մարդիկ տասնամյակներ աշխատելով մի ընկերությունում՝ իրար չէին ճանաչում: Շատ հաճելի է, որ այստեղ նրանք շփվում են, փորձի փոխանակում իրականացնում: Սա կոլեկտիվի համար այնպիսի մերձեցում է, որ ամբողջ տարվա ընթացքում լիցք է հաղորդում՝ լավ աշխատելու համար: Ուրախալի է, որ մրցաշարերում տարեցտարի ավելանում է երիտասարդ մասնակիցների թիվը»,- ասաց Արտեմ Մուրադյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Ամենաշատ