News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում ծնողները փորձել են Facebook-ի միջոցով վաճառել չնծված երեխային:

GulfNews-ը գրում է, որ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է  «Երեխայի որդեգրում» էջում: Հանա Մոհամմեդ անունով օգտատիրոջ հայտարարությունում նշվում էր, որ երեխան պետք է ծնվի 2 շաբաթից եւ ցանկացողները կարող են դիմել իրեն անձնական նամակով:

Facebook-ի զարմացած օգտատերերից մեկը կնոջ մտադրություններում համոզվելու համար գրել է կնոջը: Կինը նշել է, որ երեխան վաճառվում է 2000 եգիպտական ֆունտով (111 դոլարից մի փոքր ավել):

Դրանից հետո «պոտենցիալ գնորդը»  կապվել է իշխանությունների հետ եւ պատմել միջադեպի մասին:

Զույգի հետ կապ է հաստատել ոստիկանությունը: Այս անգամ պատասխանել է կնոջ ամուսինը: Նա առաջարկել է սպասել ծննդաբերությանը: Երբ ժամանակը եկել է, ոստիկանության աշխատակիցը գնացել է զույգին հետ հանդիպմանը:  Երեխայի հայրը կալանավորվել է: Մայրը դեռ հիվանդանոցում է եւ գտնվում է ոստիկանության հսկողության տակ: Պարզվել է, որ դա զույգի երկրորդ երեխան է, սակայն հայտնի չէ, թե ինչն է նրանց ստիպել դիմել այդ քայլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ