News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությունն իսկապես ուշագրավ էր, սակայն, հանրային ակնկալիքները շատ բարձր են, որ կլինեն շոշափելի բարելավումներ մարդկանց կյանքում, կառավարությունը պետք է իր ուշադրությունը հրավիրի երկար ժամանակ այն մարդկանց անտեսված իրավունքների վերականգնմանը, ովքեր ամենախոցելիներն են: Այս մասին նշել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ամփոփելով սեպտեմբերի 15-ից 20-ը Հայաստան կատարած այցը։

Հանձնակատարն ուշադրություն է հրավիրում կանանց իրավունքներին ու նրանց քաղաքական մասնակցությանը, նշելով, որ Հայաստանի հանրային կյանքում կանանց մասնակցությունը պետք է առավել արդյունավետորեն առաջ մղվի, հատկապես, որոշումների կայացման ամենաբարձր մակարդակներում ու տեղական մակարդակներում, որտեղ այն ցածր է։

Հանձնակատարը կարծում է, որ ժամանակավոր հատուկ միջոց կարող է լինել պարտադիր քվոտաների սահմանումը ու խորհուրդ է տալիս կոնկրետ ու հավակնոտ թիրախներ կանանց մասնակցության համար՝ ներառյալ տեղական ընտրությունները։ Կառավարությունը պետք է խրախուսի կանանց ու աղջիկներին ակտիվորեն ընդգրկվել քաղաքական կյանքում։

Անդրադառնալով 2008թ.-ի մարտյան դեպքերին՝ հանձնակատարը ողջունում է Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը, վերջապես պատասխանատվություն սահմանել 10 զոհերի համար ու փակել երկրի պատմության այս ցավալի էջը։

Հանձնակատարը, սակայն, շեշտում է, որ «սա պետք է անել ուշադիր ու օրենքի գերակայության խստագույն պահպանմամբ, դատական անխակության, թափանցիկության ու արդար դատաքննության պայմաններում, որպեսզի փարատվի վրեժխնդրության քաղաքականության կամ ընտրովի արդարադատության ցանկացած մեղադրանք»։

«Քանի որ Հայաստանը շրջանցում է կարեւոր անցումային այս շրջանը, ես կոչ եմ անում բոլոր քաղաքական գործիչներին ու կարծիք ստեղծող լիդերներին՝ նպաստել միասնական հասարակության ձեւավորմանը եւ յուրահատուկ ուշադրություն դարձնել՝ խուսափելու հանրային դիսկուրսում բեւեռացնող, խեղաթյուրող, բորբոքող խոսքից»,- նշում է հանձնակատարը։

Դունյա Միյատովիչը հատուկ ուշադրության է արժանացրել նաեւ Հայաստանում ծերանոցների ու մանկատներ, հաշմանդամների  խնդիրներին, նրանց պայմաններին։ Ողջունել է Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենքի ընդունումը։ Հանձնակատարը կոչ է արել իշխանություններին նաեւ ընդունել խտրականության դեմ պայքարի մասին օրենք, պայքարել ատելության խոսքի, ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ատելության հանցագործությունների  դեմ, ինչպես նաեւ ապահովել, որ նման բոլոր միջադեպերը պատշաճորեն դատապարտվեն, հետաքննվեն ու հետապնդվեն։

Դունյա Միյատովիչը առաջիկայում կհրապարակի նաեւ իր այցի վերաբերյալ զեկույցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ