News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) երեւանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները ՄԱԿ-ի կենտրոնակայանում քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեյը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ գագաթաժողովը նոր էջ կբացի Հայաստանի ու կազմակերպության անդամ հանդիսացող աֆրիկյան երկրների, այդ թվում` Ռուանդայի հետ հարաբերություններում և կնպաստի համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի՝ որակական նոր մակարդակի բարձրացումը և այդ ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կանցնի բարձր մակարդակով ու կնպաստի կազմակերպության անդամ երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի սերտացմանն ու ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ գագաթաժողովի շրջանակում անցկացվելու է տնտեսական ֆորում և ռուանդացի գործարարներին հրավիրել այդ միջոցառմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ