News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Հրանտ Դինքի սպանությունը քննող Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նոր նախագահ ունի։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ հայտարարվել է, որ Դատավորների եւ դատախազների խորհրդի որոշմամբ  Դինքի սպանությունը քննող դատարանի նախագահը տեղափոխվել է այլ վայր եւ նոր նախագահ է նշանակվել Էմրե Էֆե Շիմշեքը։

Դատարանի հայտարարության մեջ նշվել է, որ դատարանի նոր անդամներից մեկը դեռ պաշտոնապես չի ստանձնել պարտականությունը, որի համար դատական նիստին չեն լսի մեղադրյալներին, այլ քննարկելու են միայն խափանման միջոցը փոխելու միջնորդությունները։

Այս հայտարարությունից հետո դատական նիստը ընդմիջվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news