News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Համաշխարհային առեւտուրը բախվել է մի ամբողջ շարք վտանգների հետ, որ առաջացել են մի շարք երկրների նոր փոխադարձ մաքսատուրքերի սահմանմամբ, հայտարարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազեւեդուն՝ երեքշաբթի Բեռլինում ելույթ ունենալով գերմանացի արդյունաբերողների համագումարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ներկայումս մեծ թվով տագնապալի ազդանշաններ կան: Հարաբերությունների շարունակվող թեժացումը կարող է զգալի վտանգներ հրահրել կայունության, աշխատատեղերի եւ այն աճի համար, որը հիմա տեսնում ենք»,- ասել է նա:

Ազեւեդուի խոսքով՝ ոչ մի տարածաշրջան չի կարող խուսափել բացասական հետեւանքներից, եթե իրավիճակը վատթար սցենարով զարգանա:

Վերջին ամիսներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգթոնը մի շարք միջոցառումներ է ձեռնարկել միջազգային առեւտրում հավասարակշռությունն իր օգտին փոխելու համար: ԱՄՆ-ն մարտին 25 տոկոս մաքսատուրք է սահմանել պողպատի (25 տոկոս) եւ ալյումինի (10 տոկոս) ներմուծման համար: Ամռանը ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք է սահմանել Չինաստանից 50 մլրդ դոլար արժեքով ապրանքների համար: Չինաստանը հայելային պատասխան է տվել:

Սեպտեմբերի 24-ից սկսել են գործել ԱՄՆ ներմուծվող 200 մլրդ դոլար ընդհանուր գումարով չինական ապրանքների համար նոր 10-տոկոսանոց մաքսատուրքերը: 2019 թվականի հունվարի 1-ից տոկոսադրույքը կաճի մինչեւ 25 տոկոս: Չինաստանն ի պատասխան 5-ից մինչեւ 10 տոկոսի մաքսատուրք է սահմանել ԱՄՆ-ից 60 մլրդ դոլար գումարի ներմուծման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ