News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ուրախ եմ, որ առնվազն քվեարկել երեւույթը սովորեցինք եւ այժմ կարող ենք վստահ լինել, որ գրանցված քվեներն իրական քվեներ են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահի խորհրդական, քաղաքագետ Թեւան Պողոսյանը:

Նա հույս հայտնեց, որ «Իմ քայլը» դաշինքը հաշվի կառնի իր օգտին ստացած մեծ թվով քվեները, դասեր կքաղի նախկինում նմանատիպ իրավիճակներից սխալներ թույլ չտալու համար, ինչպես նաեւ կապացուցի, որ նոր Հայաստանում սերն ու հանդուրժողականությունը կարեւոր արժեքներ են, ընտրություններին մասնակցած մյուս ուժերի լավ գաղափարները հաշվի կառնվի՝ ապացուցելով, որ Երեւանը բոլորինն է: «Կարծում եմ՝ Հայկը կկարողանա ճիշտ ուղիներ գտնել, իսկ մեր պարտականությունն է՝ իրեն ու թիմին հայտնենք փոքր խնդիրների մասին»,–նշեց նա:

Թեւան Պողոսյանը հարցին, արդյոք վտանգավոր չէ՞ նման քանակի քվեները, նկատեց. «Բնական է, որ մոտ այդ թիվը մեծ վտանգ ունի: 1991թվականը հիշենք եւ նայենք, թե դրանից հետո Հայաստանն ինչպես է զարգացել, ունենք օրինակը՝ ինչից դասեր քաղել: Հարց է առաջանում՝ դասեր քաղե՞լ ենք, թե՞ ոչ: Խելոքն ուրիշների սխալների վրա է սովորում, ոչ խելոքը՝ սեփական։ Մաղթում եմ՝ խելոք լինենք»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս:

Նշենք, որ այս տվյալների համաձայն, Երեւանի ավագանու 65 տեղերից 57-ը բաժին կհասնի «Իմ քայլը» դաշինքին, 5 տեղ կստանա ԲՀԿ-ն եւ 3 տեղ՝ «Լույս» դաշինքը: Մյուս ուժերը ավագանիում ներկայացված չեն լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ