News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պորտուգալիայի ափերին աշխատող հնագետները Լիբանոսից ոչ հեռու 16-րդ եւ 17-րդ դարերի սահմանագծին խորտակված նավ են հայտնաբերել: Այն, հավանաբար, վերադարձել է Հնդկաստանից եւ բեռնված է եղել համեմունքներով, հաղորդում է N+1-ը:

Նավը հայտնաբերել են Քաշքայշ հանգստավայրային քաղաքի ափերին: Հնագետներն ու ջրասուզակներն այնտեղ պղպեղ եւ այլ համեմունքներ են գտել, 8 բրոնզե թնդանոթ՝ պորտուգալական զինանշանով եւ այլ իրեր: Նավը 12 մետր խորության վրա է:

Նավն ու գտածոները լավ են պահպանվել: Գիտնականները կարծում են, որ այն խորտակվել է 1575 եւ 1625 թվականների միջեւ, Պորտուգալիայի եւ Հնդկաստանի միջեւ համեմունքների առեւտրի ժամանակաշրջանի գագաթնակետին: Նավի անունը դեռեւս հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ