News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանի տարածքում օտարերկրյա լաբորատորիաներ չկան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Հիշեցնենք, որ խոսքը մի քանի լաբորատորիաների մասին է, որոնց ստեղծումը ֆինանսավորվել է ԱՄՆ–ի կողմից։ Սակայն լաբորատորիաները գտնվում են հայկական կողմի տրամադրության տակ։ Եվս մի քանի լաբորատորիաների ստեղծումը ամերիկյան կողմը ֆինանսավորել է տարածաշրջանի մյուս երկրներում։ Այս լաբորատորիաների գոյությունը պարբերաբար դառնում է դետեկտիվ հետաքննությունների  եւ դավադրությունների տեսությունների առարկա։

«ՀՀ տարածքում չկան այլ երկրների կենսաբանական լաբորատորիաներ։ Դրանք գտնվում են Հայաստանի տրամադրության տակ եւ այնտեղ աշխատում են ՀՀ քաղաքացիներ։ 2017 թվականից ռուս փորձագետներն են այցելում այդ լաբորատորիաներ եւ դա բնական է գործընկերների համար»,–նշել է Բալայանը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ