News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր ձեւավորվող Հանրային խորհրդի` կառավարության կողմից նշանակված 15 հոգանոց կազմը ս.թ. սեպտեմբերի 25-ին անցկացրել է առաջին աշխատանքային հանդիպումը։

Աշխատանքային քննարկման ընթացքում գործող Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի նոր անդամներին հակիրճ ներկայացրել է կառույցի դերն ու նպատակները, միջազգային կապերն ու համագործակցության փորձը, աշխարհում նմանատիպ կառույցների գործունեությունը։

Այնուհետեւ քննարկվել է Հանրային խորհրդի հանձնաժողովների ձեւավորման եւ ՀԽ վերջնական 45 հոգանոց կազմի հաստատման ընթացակարգը, որը ըստ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի` կտեւի շուրջ 2 ամիս:

Քննարկման ընթացքում 15 հոգուց կազմվել են նաեւ աշխատանքային խմբեր, որոնք պետք է համակարգեն հանձնաժողովների ձեւավորման գործընթացը:

Մասնակիցները եկել են համաձայնության, որ կազմակերպչական գործընթացը կհամակարգի Վազգեն Մանուկյանը:

Հանրային խորհրդի ձեւավորման հաջորդ փուլը կսկսվի հայտարարությամբ` ուղղված հասարակության լայն շերտերին` ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների կազմում: Հայտարարության մեջ կներկայացվի հաձնաժողովների ցանկը, հանձնաժողովներում ընդգրկվելու կարգը, պայմաններն ու չափորոշիչները:

Հայտարարությունը (որի տեքստը աշխատանքային հանդիպման ընթացքում նույնպես քննարկվել է) կհրապարակվի Հանրային խորհրդի վերաբերյալ ՀՀ կառավարության ս.թ. սեպտեմբերի 6-ի որոշումը պաշտոնապես հրապարակելուց անմիջապես հետո:

Տպել
Ամենաշատ