News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում բարձրացնել նրա երկրում մարդու իրավունքների թեման:

Էրդողանի պաշտոնական այցը Բեռլին պետք է առիթ հանդիսանա «բոլոր անմեղ մարդկանց պաշտպանելու համար, որոնք կանխամտածված կալանավորվել էին» Թուրքիայում: Այս մասին հայտարարել է Բեռլինում AI-ի գերմանական մասնաճյուղի գլխավոր քարտուղար Մարկուս Բեկոն, հաղորդում է DW-ն:

Եթե թուրքական կառավարությունը համաշխարհային հանրության հետ հարաբերությունների թարմացում է ցանկանում, ապա առաջին հերթին այն պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, նշել է Բեկոն: Նա մասնավորապես, Անկարային կոչ է արել, դադարեցնել «արդարադատության գործիքավորումը» եւ հետեւել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:

Բեկոյի խոսքով ներկայումս ավելի քան 150 լրագրողներ բանտարկված են թուրքական բանտերում, ավելի շատ, քան աշխարհի ցանկացած այլ երկրում: Բացի այդ, վերջին երկու տարիներին, ըստ AI-ի, Թուրքիայում փակվել են հարյուրավոր հասարակական կազմակերպություններ եւ մեդիա ընկերություններ:

Էրդողանը սեպտեմբերի 27-ից 29-ը պետական այցով կլինի Գերմանիայում: Սա կլինի նրա առաջին այցը Գերմանիա 2014 թվականին նախագահ ընտրվելուց հետո:

Սեպտեմբերի 22-ին Թուրքիայի նախագահի քաղաքականության հարյուրավոր հակառակորդներ բողոքի ակցիաներ են անցկացրել Գերմանիայի քաղաքների փողոցներում: Սեպտեմբերի 27-ի առավոտյան Բեռլինի «Տեգել» օդանավակայանում, որտեղ պետք է վայրէջք կատարի Էրդողանի ինքնաթիռը, «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր տեղի ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ