News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նիդերլանդներում հայազգի կինն իր ընտանիքի 4 անդամների հետ տեղափոխվել է Կաթվեյքում գտնվող եկեղեցիներից մեկը` Հայաստան չարտաքսվելու նպատակով: Այս մասին գրում է Dutch News կայքը:

Ընտանիքն ապրում է Կաթվեյքի փախստականների կենտրոններից մեկում:

Հայարփի անունով աղջիկը Թիլբուրխի համալսարանում էկոնոմետրիկա է ուսումնասիրում: Նրա քույրը, եղբայրը եւ ծնողները 9 տարի է, ինչ Նիդերլանդներում են, սակայն նրանց սպառնում են հետ ուղարկել Հայաստան:

Twitter-ում Հայարփին հայտնել մ է, որ իր ընտանիքը դատական երեք նիստի արդյունքում փախստականի կարգավիճակ է ստացել, սակայն Հոլանդիայի կառավարությունն ամեն անգամ բողոքարկել է այդ որոշումը: Ի վերջո` նրանք երեք տարի առաջ մերժում են ստացել: Ընտանիքը հույս ունի, որ արդարադատության նախարար Մարկ Հերբերսը կօգտագործի իրեն օրենքով տրված արտոնությունը եւ ընտանիքին մնալու թույլտվություն կշնորհի, ինչպես որ արել է հայազգի երեխաների` Լիլիի եւ Հովիկի դեպքում:

Նշվում է, որ այս գործը հատկապես ամոթալի է կոալիցիոն կառավարության համար, քանի որ Հայարփին ChristenUnie-ի ակտիվ անդամներից է: Այս կուսակցությունը  նախընտրական քարոզարշավի ժամանակ կոչ էր անում փոփոխել երեխաների համաներման կարգը ` մինչեւ կոալիցիոն կառավարության մաս կազմելը:

Կուսակցությունը մեծ լոբբիստական գործունեություն է վարել, որպեսզի Հերբերսին համոզեն թույլ տալ Լիլիին ու Հովիկին` մնալ Նիդերլանդներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ