News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայի տարբեր կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու խորացումը եղել եւ մնում է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից՝ ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր՝սեպտեմբերի 27-ին, ընդունելով Եվրախորհրդարանի պատվիրակությանը՝ պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից։

Նրանք քննարկել են Եվրախորհրդարանի հետ փոխգործակցության զարգացման հարցեր:

Արցախյան գոյամարտի տարիներին ԼՂՀ-ում իրականացրած բարեգործական առաքելությունների, արտերկրում Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքները եւ օրինական շահերը պաշտպանելու համար Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն Էլենի Թեոխարուսին է հանձնել Ստեփանակերտի պատվավոր քաղաքացու կոչման վկայականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ