News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ ֆինանսների նախարարությունը երկարատեւ բյուջետային կանխատեսումների նախագծի շրջանակներում կանխատեսել է ռուբլու փոխարժեքը մինչեւ 2035 թվականը, փոխանցում է «ՌԲԿ»-ն։

Բյուջեի հետ Պետդումա բերված փաստաթղթում ասվում է, որ 2017-2020 թվականներին դոլարի միջին գինը բազային սցենարով կկազմի 61,9 ռուբլի, 2021-2025 թվականներին՝ 66,4 ռուբլի, 2026-2030 թվականներին՝ 71,7 ռուբլի, 2031-2035 թվականներին՝ 73,9ռուբլի։ Սակայն սա նոմինալ կուրսն է։ Ֆինանսների նախարարությունը շեշտում է, որ ռուբլու իրական էֆեկտիվ փոխարժեքը համեմատաբար կայուն կլինի։

Ինֆլյացիան 2017-2020 թվականներին,համաձայն երկարատեւ կանխատեսման, միջինում կկազմի 3,5 տոկոս, իսկ մյուս տարիներին ֆինանսների նախարարությունը այն կայուն է տեսնում՝ 4 տոկոսի մակարդակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ