News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Մարդասիրական եւ արտակարգ օգնության համակարգման հարցերով տեղակալ Մարկ Լոքոքի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Մնացականյանը մեծապես կարեւորեց աղետների ռիսկի նվազեցման, ինչպես նաեւ դրանց հետեւանքների հաղթահարման ուղղությամբ գլոբալ եւ տարածաշրջանային փոխգործակցությունը: Այս առումով նախարարը բարձր գնահատեց Հայաստանի պատասխանատու գերատեսչությունների եւ Մարդասիրական գործերի համակարգման տարածաշրջանային գրասենյակի միջեւ հաստատված համագործակցությունը՝ ուղղված աղետների պատրաստվածության նախաձեռնությունների պլանավորման ու համակարգման բարելամվանը:

Զրուցակիցները նախանշեցին համատեղ իրականացվող ծրագրերն առավել ընդլայնելու ուղիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միլիոնավոր աֆղանստանցիներ ձմռանը սովի կմատնվեն. ՄԱԿ
ՊՀԾ-ի տվյալներով՝ բնակչության կեսից ավելին՝ մոտ 22.8 միլիոն մարդ, բախվում է պարենային անվտանգության բացակայության սուր խնդրի հետ, եւ մինչեւ հինգ տարեկան 3.2 միլիոն երեխա տառապում է խիստ թերսնումից...
ՄԱԿ-ի պաշտոնյան «գլոբալ հակամարտություն ու քաոս» է կանխատեսում կլիմայի հարցերով գագաթնաժողովի ձախողման դեպքում
Աշխարհը կարող է հայտնվել աղետալի իրավիճակում, եթե համաշխարհային առաջնորդները չկարողանան պատշաճ կերպով անդրադառնալ ջերմոցային գազերի արտանետումների խնդրին ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովում...
ՄԱԿ-ում կանխատեսում են մինչեւ 2040 թվականը օվկիանոսներում պլաստիկե աղբի եռակի ավելացում
Նշվում է, որ «պլաստիկին բաժին է ընկնում ծովային աղբի 85 տոկոսը», եւ մինչեւ 2040 թվականը դրանով ծովային ավազանների աղտոտման ծավալը կավելանա գրեթե 3 անգամ․․․
Պուտինը համաձայն չէ Էրդողանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերաբերյալ հարցում
«Որովհետեւ, ըստ երեւույթին, նա կարծում է, որ Թուրքիան եւս կարող էր Անվտանգության խորհրդի մշտական անդամ լինել...
ՄԱԿ-ում մեկնաբանել են Էրդողանի ուղերձը` կազմակերպությունում բարեփոխումների անհրաժեշտության մասին
«ՄԱԿ-ում մեկնաբանել են Էրդողանի ուղերձը կազմակերպությունում բարեփոխումների անհրաժեշտության մասին...
ՄԱԿ-ը մարդկությանը մեղադրել է վնասակար վառելիքներից չափազանց մեծ կախվածության մեջ
15 խոշոր երկրներից շատերի իշխանությունները շարունակում են աջակցել մոլորակի համար վտանգավոր էներգիայի աղբյուրների նախագծերին...
Ամենաշատ