News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իտալիայի Լեչե նահանգի բնակիչը իր երեք հարեւաններին սպանել է տան դիմաց նրանց ավտոմեքենաների կայանման պատճառով վեճից հետո: Այս մասին հայտնում են տեղի կարաբիներները: Repubblica պարբերականի տեղեկություններով՝ հարեւանների միջեւ վեճեր էին տեղի ունենում վաղուց, սակայն երբեք լուրջ կոնֆլիկտի չէին վերածվում:

Սեպտեմբերի 29-ի գիշերը հերթական վիճաբանությունից հետո 57-ամյա Ռոբերտո Պապադան ատրճանակով գնդակահարել է 36-ամյա Անդրեա Մարտիին: Դրանից հետո նա սպասել է նրա ազգականներին եւ նրանց վրա եւս կրակել՝ սպանելով Մարտիի հորը եւ ծանր վիրավորելով մորը:

«Նրանք իրենց ավտոմեքենաները հատուկ են կայանել իմ տան դիմաց: Ես ճիշտ չեմ վարվել, չեմ ցանկանում արդարանալ, ես դրա համար պատասխան կտամ, սակայն ես պետք է այդ պատմությանը վերջ տայի»,- հայտարարել է Պապադան:

Տղամարդը հիմա մեղադրվում է կանխամտածված սպանության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ