News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայից Թուրքիա ներկրվող զենքի ծավալը 2018թ․ մարտին ԳԴՀ-ում նոր կառավարության ձեւավորման պահից կտրուկ կրճատվել է։ Այս մասին է վկայում Բունդեսթագում «կանաչների» խմբակցության փորձագետ Օմիդ Նուրիպուրի հարցմանը ԳԴՀ-ի տնտեսության եւ էներգետիկայի նախարարության պատասխանը՝ տեղեկացնում է DW-ն՝ վկայակոչելով dpa-ին։

Մարտի 14-ից մինչ այժմ տրվել է Թուրքիային զենք մատակարարելու ընդամենը 16 թույլտվություն՝ 916902 եվրո արժողությամբ։

2016թ․ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ում Գերմանիայի գործընկեր, գերմանական զենքի հիմնական ներկրող 20 երկրների մեջ էր։ Այն ժամանակ ներկրվում էր 83,9 մլն եվրոյի զենք։

Մատակարարումների կրճատումը նախատեսվում էր դեռեւս 2016թ․ հուլիսին Թուրքիայում զինված հեղաշրջման փորձից հետո։ Կրճատումը կարող է կապված լինել նաեւ 2018թ․ հունվարին Սիրիա թուրքական զորքերի ներխուժմամբ։ Սիրիայի հյուսիսում, որտեղ վերահսկում էին քրդական Ազգային ինքնապաշտպանական ջոկատները, թուրքական ստորաբաժանումները գրոհելիս օգտագործում էին գերմանական Leopard 2 A4 տանկեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ