News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործումը սպառնալիք է ստեղծում, բացառում եմ այդ հանքի շահագործումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, թե փորձագետներն ասում են, որ «Լիդիանի», «Վեոլիա ջրի» եւ «Հարավկովկասյան երկաթուղիների» հետ կապված խնդիրները խոչընդոտ են օտարերկրյա ներդրողների համար, Փաշինյանը պատասխանեց, որ չի կիսում այդ մտավախությունները:

«Ես Փարիզում հանդիպել եմ «Լիդիանի» տնօրենների խորհրդի նախագահի հետ, «Վեոլիա ջրի» տարածաշրջանային տնօրենի հետ, «Հարավկովկասյան երկաթուղիներում» ստեղծված իրավիճակը քննարկել եմ ՌԴ նախագահի հետ: Եվ ես կարող եմ ասել, որ Ռուսաստանի պարագայում իշխանություններն աջակցում են հնարավոր չարաշահումների դեմ մեր պայքարը, եւ նաեւ ակնհայտ է, որ սա զուտ իրավական պրոցես է՝ առանց քաղաքական կոնտեքստի»,- հայտարարեց վարչապետը:

Նույնը վերաբերում է նաեւ «Լիդիան»-ին: ««Լիդիանի» հետ կապված կա շատ կոնկրետ հարց. երբ կհիմնավորվի, որ Ամուլսարի հանքի շահագործումը սպառնալիք չի ստեղծում Սեւանի եւ Ջերմուկի ջրային համակարգի համար, մենք հնարավորություն կստեղծենք, որ այդ հանքը շահագործվի: Եթե պարզվի, որ սպառնալիք է ստեղծում, ես բացառում եմ այդ հանքի շահագործումը: Այս դիրքորոշումը շատ հստակ է, իրենց ներկայացուցիչներին էլ եմ ասել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Վեոլիա ջրի» հետ կապված էլ, ըստ նրա, կան հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանանք, իսկ կառավարության նպատակը պետք է լինի քաղաքացուն մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը:

«Սխալ են եւ սին էդ բոլոր փորձերը: Այ՝ ասում են, եթե ՀԿԵ-ի հետ կապված ինչ-որ գործ է հարուցվել, դա ռուսական ներդրումների դեմ է: Կամ մյուսը՝ ֆրանսիական, մյուսը՝ ամերիկյան կամ բրիտանական ներդրումների դեմ է: Դա շատ սխալ եւ անտեղի մեկնաբանություն է, որովհետեւ մենք շատ կարեւորում ենք օտարերկրյա ներդրումները, բայց այդ ներդրումների հետ կապված շատ կարեւոր պայման է, որ բոլորը տեսնեն, որ Հայաստանում կառավարության հետ բիզնես հարաբերություններն ազնիվ եւ կանխատեսելի հարաբերություններ են: Կառավարության եւ ընկերությունների գործունեության նպատակը պետք է լինի օրինականությունը, եւ կառավարությունն էլ օրինական աշխատող բոլոր ընկերություններին աջակցելու է, որ նրանք զարգանան: Ուրիշ որեւէ շահարկում անտեղի է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news