News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայում 10 օրենքով գողերի ներկայությամբ դաժանորեն ծեծվել եւ գողական կոչումից զրկվել է 31-ամյա Իրակլի Ռեխվիաշվիլին, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Տարզան, գրում է «Պրայմ Կրայմը»:

Գործակալության տվյալներով, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին: Տարզանի նկատմամբ կատարվածը վրեժ էր 2014-ին քրեական հեղինակություն Ռոման Խմալաձեի (Ռոմա Բաթումսկի) տիտղոսի զրկման համար: Բացի այդ հարձակվողները կարող էին վրեժխնդիր լինել նրանից ազդեցիկ օրենքով գող Մինդիա Գորաձեի (Լավասօղլի Բաթումսկի) հասցեին տհաճ բառերի համար:

Սեպտեմբերի 26-ին հաղորդվել է, որ օրենքով գող Վլադիմիր Վագինը (որը քրեական շրջանակներում հայտնի էր որպես Վագոն), որին սեպտեմբերի 21-ին №11 ուղղիչ գաղութում մահացած էին հայտնաբերել, իր փաստաբաններին պատմել էր իրավապահների սպառնալիքների մասին:

Մասնավորապես քրեական հեղինակությունը պաշտպաններին ասել էր, որ իրավապահները սպառնում էին №11 ուղղիչ գաղութ տանել, որտեղ 2 տարի առաջ մահացած էին հայտնաբերել մեկ այլ օրենքով գող Մաքսիմ Նովիկովին (Մաքս Պիոներ): Պաշտպանանական կողմի տվյալներով, №11 ուղղիչ գաղութում, որը հայտնի է կտտանքներով, Վագոնին առանց պատճառների մահվանից 3 օր առաջ էին տեղափոխել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ