News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ավագ եւ միջնեկ քույրերը Քրիստինան եւ Անգելինան, մեկուսարանից դուրս գալուց հետո նախընտրում են տանը մնալ եւ դուրս չգալ։ Այս մասին պատմել են աղջիկների փաստաբաններ Ալեքսեյ Պարշինը եւ Ալեքսեյ Լիպցերը՝ տեղեկացնում է «360»հեռուստաալիքը։

Ըստ նրանց՝ որեւէ ծրագիր քույրերը դեռեւս չեն կազմում, ուղղակի հանգստանում են եւ չեն օգտագործում զբոսնելու թույլտվությունը։

Կրտսեր քրոջ՝ Մարիայի փաստաբան Յարոսլավ Պակուլինը պատմել է, որ աղջիկը համակերպվում է եւ մոր հետ արդեն դուրս է եկել զբոսնելու։ Նա նշել է, որ այժմ որոշվում է մոր տան կողքի դպրոց նրան տեղափոխելու հարցը։

Փաստաբանների կարծիքով՝ հետաքննությունը մի քանի ամիս կտեւի։

Անցյալ հինգշաբթի Մոսկվայի Բասմանյան դատարանը վճռել էր մեկուսարանից ազատ արձակել Խաչատրյան քույրերին, սակայն սահմանել էր մի քանի արգելքներ, այդ թվում նրանց հաղորդակցվելը։ Նրանց թույլատրված է զբոսնել 07։00-ից մինչեւ 21։00-ն, բայց արգելված է օգտվել ինտերնետից եւ հեռախոսային կապից։ Զանգել նրանք կարող են փաստաբաններին, քննիչներին եւ արտակարգ իրավիճակներում հատուկ ծառայություններին։ Դատարանի որոշումն ուժի մեջ է մինչեւ դեկտեմբերի 28-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ