News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մոսկվայում 79 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ռոման Կարցեւը, հայտնել է նրա տնօրեն Նատալյա Ժերոմսկայան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հինգերորդ ալիքի» տեղեկություններով՝ արտիստը վերջին երեք ամիսներին գտնվում էր հիվանդանոցում: Մահվան ճշգրիտ պատճառն առայժմ հայտնի չէ:

Կարցեւը դերասանական կարիերան սկսել է Օդեսայի նավատորմի ինժեներների ինստիտուտին առընթեր «Պառնաս-2» ուսանողական ինքնագործ թատրոնից հրավեր ստանալով: 1972 թվականին հեռակա ավարտել է Թատրոնի եւ արվեստի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Դերասանին մեծ համբավ են բերել այնպիսի ֆիլմերում դերերը, ինչպիսին են «Շան սիրտը», «Ավետյաց երկինքներ», «Հին յաբուներ» եւ «Վարպետն ու Մարգարիտան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ