News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի՝  UWC Դիլիջան միջազգային դպրոցում նրա անունով ամենամյա կրթաթոշակ կստեղծվի: Այս մասին ասվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանի, Ռուբեն Վարդանյանի և Վարդան Գրեգորյանի տարածած հաղորդագրությունում։

«Շառլ Ազնավուրը ներկայացնում էր հայ մարդու պատմությունը: Լինելով փախստականների զավակ՝ նա դարձավ համաշխարհային կուռք, որն իր երաժշտությամբ եւ բնույթով մարդկայնության եւ մարդասիրության ուղերձներ էր հղում համայն աշխարհին: Նրա հմայքը, մարդու նկատմամբ անկեղծ սերը նրան հայտնի դարձրին ողջ աշխարհով մեկ: Մենք կհիշենք նրան այն ամեն համար, ինչ տվեց մեզ՝ սեր, եռանդ, ինքներս մեր եւ մեր մերձավորների նկատմամբ հավատ: Նա տարածեց այս ամենը՝ իբրև դերասան եւ երգիչ, իբրեւ մարդասեր եւ բարերար: Նա երբեք չի մոռացվի՝ առհավետ մնալով մեր սրտերում: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին իսկ օրվանից Ազնավուրը մեր կողքին էր՝ դառնալով «Ավրորա» մրցանակի շնորհման 2016թ.եւ 2017թ.արարողությունների ամենակարեւոր մասնակիցներից մեկը:

Ի հիշատակ Ազնավուրի՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ամենամյա նոր կրթաթոշակ կտրամադրի՝ որպես Երախտագիտության կրթաթոշակ: Այս կրթաթոշակները տրվում են՝ ի երախտիք ավելի քան հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ապաստան ու սնունդ տված երկրների ժողովուրդներին: Ազնավուրն այն մարդկանցից էր, որը Ֆրանսիայում ստացավ ապաստան և փառքի հասավ:

Շառլ Ազնավուրի անվան ամենամյա կրթաթոշակը Ֆրանսիայից կամ ֆրանսախոս երկրներից ուսանողներին հնարավորություն կտա սովորելու UWC Դիլիջան միջազգային դպրոցում: Այս կրթաթոշակը կմիավորի Ազնավուրի երկու հայրենիքները՝ Հայաստանն ու Ֆրանսիան, և մեզ էլ կտա հնարավորություն փառավորելու այդ կապերը և շարունակելու երախտապարտ լինել Ազնավուրին սերունդներ շարունակ»,– ասվում է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ