News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Եվրամիությունը տարբերվում է ԽՍՀՄ-ից։ Այսպիսով նա արձագանքել է իր երկրի ԱԳ նախարար Ջերեմի Հանթին, ով իր վերջին ելույթում համեմատել էր երկու միությունները՝ տեղեկացնում է Reuters-ը։

Հանթը, կիրակի օրը Բիրմինհեմում մասնակցելով Պահպանողական կուսակցության համագումարին, իր ելույթում ասել էր, թե ԵՄ-ն վերածվում է ԽՍՀՄ-ի։ Նրա խոսքերով՝ եթե ԵՄ-ն սկսի խոչընդոտել իր կազմից անդամ-երկրների դուրս գալուն, ապա նրան լքելու ցանկությունը միայն կմեծանա։

Պատասխանելով այն հարցին, թե ճիշտ է արդյոք Հանթը, Մեյն ասել է․ «Ես ԵՄ-ում կլոր սեղանի շուրջ նստում եմ այն երկրների ներկայացուցիչների հետ, որոնք մի ժամանակ Խորհրդային Միության մաս են կազմել, իսկ այժմ ժողովրդավարական պետություններ են։ Եւ ես կարող եմ ձեզ ասել, որ այդ երկու կազմակերպությունները բոլորովին նույնը չեն»։

Հանթի խոսքերը տարակուսանք են առաջացրել հատկապես դաշինքի մի քանի անդամների շրջանում՝ Արեւելյան Եվրոպայից, որոնք լիակատար անկախություն ստացան միայն 1991թ․ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից…  
Կարևոր այց Հայաստան Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կուպման
Ակնկալում եմ Հայաստանի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպմանը…
Ամենաշատ