News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


20 տարիների ընթացքում առաջին անգամ ժողովուրդն իր ձայնն է ունեցել, սա չի անցնելու, սա տանելու է արյունահեղության: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ արտահերթ նիստից հետո հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Իրենց պաշտոնի համար մի ամբողջ ժողովրդի դեմ են դուրս գալիս, առանց մտածելու: Ինչ-որ հրահանգ են կատարում, ինչ-որ բաներ ունեն, որ չեն ուզում կորցնել: Սա բանդա ա, ուզում են ինչ-որ բան անել, բայց չի ստացվելու: Սա քվեարկություն չէր, գաղտագողի գիշերով «ռազվեդգրուպա» մտավ, գաղություն արեցին: Սրանք չեն կարողանում հաշտվեն, որ ժողովուրդը հաղթել ա, պետք ա թողնեն գնան»,-հայտարարեց նա:

Իր հերթին, «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այս օրինագծի նպատակն է, որ վարչապետի հրաժարականի պարագայում ԱԺ-ն ցրելու ընթացակարգը խափանվի:

«Իրենք ասում են՝ տենց բան չկա, դա մի ուժ է արել, մյուս ուժերը կապ չունեն: Հիմա տեսանք, որ բոլոր ուժ-երը կապ ունեն, բացի «Ելք»-ից: Օրենքն ընդունվեց, բայց Սահմանադրությունը հստակ ասում է, որ եթե հրաժարականից հետո 14 օրում վարչապետ չի ընտրվում, խորհրդարանն օրենքի ուժով ցրվում է: հետեւաբար, այս օրենքը, որ իբր սրանով կընդհանտեն նիստը եւ կպահեն այդ ժամկետը, այն ուժ չունի: Այն իրավիճակը չի փոխելու»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ դեռ օրենքը պետք է ստորագրվի, ուժի մեջ մտնի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քիչ առաջ Ազգային ժողովը 57 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մեծ աղմուկ հանած օրինագիծը։ «Ելք» խմբակցության պատգամավորները, հետեւելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, չեն գրանցվել։

Նշենք, որ արտահերթ նիստը տեւեց մի քանի րոպե, պատգամավորները քվեարկեցին ձեռքով, քանի որ Լենա Նազարյանը հավաքել էր քարտերը։

Նշենք, որ պատգամավորները «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 50-րդ հոդվածում փոփոխություն են առաջարկել, որը, ըստ «Ելք»-ի պատգամավորների թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո: Խոսքն այն մասին է, որ վարչապետի հրաժարականից հետո ժողովուրդը կարող էր շրջափակել ԱԺ շենքը, որ նիստ չգումարվի եւ նոր վարչապետ չընտրվի, որպեսզի ԱԺ-ն ցրվի, իսկ այդ օրինագիծը նախատեսում է, որ նման դեպքում ԱԺ նիստը համարվում է ընդհատված եւ ԱԺ լուծարումը տեղի չի ունենում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ