News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի ընդունումից հետո վիճաբանություն մեջ մտան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

«15 օր շարունակ սա և մյուսներն իմ մորն ասացին անբարոյական, իմ էրեխուն ասացին անբարաոյական»,–դիմելով Ելք խմբակցության պատգամավորներին ասաց Նաիրա Զոհրաբյանը, ապա բարկացավ Սասուն Միքայելյանի վրա՝ ասելով «ամո՛թ քեզ»։

«Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը խնդրահարույց նախագիծը հեղինակած  ՀՀԿ–ական Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե ինչու՞ նախկինում այս օրինագիծը չբերեցին խորհրդարան։

«Իսկ ինչու՞,  արտահերթի գնալը նշանակում է, պետք է գաք՝ անընդհատ ճնշե՞ք»,–արձագանքեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ  այն ուժերը, որոնք մասնակցել են այս նախագծի ստեղծմանը և կողմ կքվեարկեն դրան, իրենք իրենց բացահայտում են որպես հակահեղափոխական ուժ։

 «Բոլոր նրանք, ովքեր կողմ կքվեարկեն կամ կպատշպանեն այս նախագիծը, նրանք, ըստ էության, քաղաքական պատերազմ են հայտարարում ժողովրդին»,–ասել է վարչապետը։

Տպել
Ամենաշատ